Միլիարդատերերը շարունակում են մեծացնել իրենց կարողությունը՝ այս կամ այն չափ ազդելով տնտեսությունում տեղի ունեցող գործընթացների վրա։
Այս համատեքստում հետաքրքիր է ուսումնասիրել այն ոլորտները, որտեղ միլիարդատերերն առավելագույն թիվ են կազմել 2015-2024թթ.-ին․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ առավելագույն թվով միլիարդատեր է գրանցվել արդյունաբերության ոլորտում` վերջին տասը տարիների ընթացքում` 509։
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել տեխնոլոգիական ոլորտը, որտեղ վերջին տասը տարում միլիարդատերերի թվաքանակը կազմել է 443 մարդ։
Երրորդ տեղում է ֆինանսական հատվածը, որտեղ վերջին տասը տարում հայտնվել է 353 մլիլիարդատեր։
Մեդիայի և ժամանցի բնագավառում միլիարդատերերի թվաքանակը կազմել է 110, իսկ ավտոմոբիլային ոլորտում՝101 մարդ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում