Ներմուծում. Ի՞նչ պարենային ապրանքներ է գնում Հայաստանը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Շարունակենք ամփոփել 2024թ. -ը թվերով` այս անգամ անդրադառնալով պարենային անվտանգությանը, որը յուրաքանչյուր երկրի համար ունի կենսական նշանակություն։

Եթե մի պահ իրապես հավատանք Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագրի կնքման և դրա բոլոր կետերի լիարժեք իրացման հավանականությանը հատկապես Ադրբեջանի կողմից, ապա արդյունքում բարենպաստ միջավայր կարող է ստեղծվել պարենային անվտանգության ապահովման համար՝ հաշվի առնելով բաց սահմանները և պատերազմական իրավիճակի վերսկսման նվազագույն հավանականությունը։


Աննախանձելի դիրքում` թափոնների կառավարման արդյունավետության ցուցանիշով. Ի՞նչ պատկեր է ՀՀ-ում և տարածաշրջանում. Տեսանյութ


Մինչ այդ դիտարկենք 2024թ․ ՀՀ պարենային ապրանքների ներմուծման ծավալները` ըստ տարբեր ապրանքախմբերի. 

Նկատենք, որ 2024թ․ 2023թ․ համեմատ պարենային ապրանքների ներմուծման ծավալներում ամենամեծ աճը՝  25%,  արձանագրվել է տավարի մսի մասով` 5,631 տոննա։

2024թ․ 2023թ․ համեմատ պարենային ապրանքների ներմուծման ծավալների ամենամեծ անկումը՝  36%-ով, արձանագրվել է ալյուրի մասով. ներմուծման ծավալները 2024թ․ կազմել են 42,135 տոննա։

Նկատենք, որ 2024թ․ պարենային ապրանքների ներմուծման առավելագույն ծավալն արձանագրվել է ցորենի մասով՝ 315,612 տոննա։ Վերջինս 2023թ․ համեմատ նվազել է 8%-ով։

Մյուս կողմից, 2024թ․ 2020թ․ համեմատ պարենային ապրանքների ներմուծման ծավալների ամենամեծ աճը՝ 817%, դիտվել է ձվի ներմուծման պարագայում։

 2024թ․ 2020թ․ համեմատ պարենային ապրանքների ներմուծման ծավալների ամենամեծ անկումը՝ 11%-ով,   արձանագրվել է մակարոնեղենի մասով։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով