ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է վերանայել երկրի պատժամիջոցների քաղաքականությունը, քանի որ դա թուլացնում է դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի դիրքերը։
«Թրամփն ինձ հանձնարարել է վերանայել պատժամիջոցների ռեժիմը։ Մենք երկար ժամանակ ունեինք, այսպես կոչված, «ծույլ պատժամիջոցներ»: Մենք կարծում ենք, որ դրանք խաթարում են դոլարի` որպես պահուստային արժույթի կարգավիճակը, և մարդիկ սկսում են հեռանալ դոլարից»,- ասել է նա Fox Business-ին: «Մեր նպատակն է շարժվել դեպի ամենաարդյունավետ պատժամիջոցները»:
ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ի նախկին վարչակազմի սահմանափակումները Ռուսաստանի դեմ չափազանց անարդյունավետ էին, քանի որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը վախենում էր ԱՄՆ-ում էներգակիրների գների աճից, դեմոկրատների պատժամիջոցների արդյունավետությունը կարելի է գնահատել 10-ից 6-ով։
«Նախագահ Թրամփն ինձ հանձնարարել է անհրաժեշտության դեպքում պատժամիջոցները հասցնել 10-ից 10-ի»,- հավելել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում