ԵՄ-ն երկու տարվա ընթացքում առաջին անգամ ավելացնում է ռուսական գազի ներկրումը

1 Min Read

Այս տարվա հունվարին հեղուկ բնական գազի (LNG) ներմուծումը Ռուսաստանից Եվրամիություն (ԵՄ) երկու տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է մեկ միլիարդ եվրոն, հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հիմնվելով Եվրոստատի տվյալների վրա։

Տեղեկատվության համաձայն՝ բոլոր գնումների գրեթե կեսը կատարվել է Ֆրանսիայից. երկիրը ռուսական գազը գնել է 455,2 մլն եվրոյով, ինչը 13%-ով ավելի է նախորդ ամսվա մակարդակից։ Երկրորդ տեղում Իսպանիան է, որն ավելացրել է ներմուծումը 31,5%-ով՝ կազմելով 261,5 մլն եվրո։ Եռյակը եզրափակում է Բելգիան՝ 256,7 մլն եվրոյով, ինչը 1,9 անգամ ավելի է, քան դեկտեմբերին։

Միևնույն ժամանակ, Եվրոպայում գազի գները վերջին ամսում իջել են 30%-ով, մասամբ այն ակնկալիքներով, որ Ուկրաինայում հրադադարը կարող է ճանապարհ հարթել ռուսական գազատարի վերադարձի և Ռուսաստանից LNG-ի ներհոսքի համար:

Մինչդեռ Եվրամիության անդամ երկրների հանձնաժողովն անորոշ ժամանակով հետաձգել է Ռուսաստանից գազի սպառումը դադարեցնելու հավաքական գործողությունների ծրագրի ներկայացումը։

Վերջերս Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են համաձայնության գալ դեպի Եվրոպա գազի մատակարարումների ապաշրջափակման շուրջ։

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով