Գնաճի պատճառով գերմանական Ֆրայբուրգը տարրական դպրոցների և մանկապարտեզների երեխաների համար սնունդը կդարձնի միայն բուսական։ Այս մասին հայտնել են քաղաքային իշխանությունները։
Նշվում է, որ ավելի վաղ քաղաքի տարրական դպրոցներն ու մանկապարտեզները ճաշացանկի համար առաջարկում էին երկու տարբերակ, և ծնողները կարող էին ընտրել կա՛մ մսով և ձկով կերակուր, կա՛մ բուսակերների տարբերակ:
Ֆրայբուրգը ցանկանում է շարունակել երեխաներին բարձրորակ սնունդ առաջարկել, և անհրաժեշտ է այլ ճշգրտումներ կատարել՝ սննդի արժեքի հետագա աճը կանխելու համար։
Քաղաքապետարանում պարզաբանել են, որ մենյուի միայն մեկ տարբերակ առաջարկելով՝ կնվազեն ճաշի մատուցման համար պահանջվող վարչական բեռը և ջանքերը:
Իշխանությունը նշել է նաև, որ դպրոցների տնօրեններն ու մանկապարտեզների ղեկավարները տեղեկացվել են նոր հայեցակարգի մասին և հայտնել իրենց աջակցությունը, տեղյակ է պահվել նաև ծնողական խորհուրդը ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում