Հանրային որոշ ծառայությունների սակագներն աճել են երկնիշ թվով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Հանրությանը մատուցվող ծառայությունների շրջանակը շարունակ ընդլայնվում է։ Նոր ծառայությունների կողքին, անշուշտ, շարունակում են գործել ծառայություններ, որոնք կարևոր նշանակություն ունեն մարդկանց առօրյայում և նույնպես կրում են նորագույն տեխնոլոգիաների ազդեցությունը՝ նպաստելով դրանց մատուցման ժամանակի կրճատմանը և որակի բարձրացմանը։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2025թ․-ի հունվարին 2024թ․ հունվարի համեմատ մատուցվող ծառայությունների սակագներն աճել են 2․6%-ով, իսկ 2024թ․ դեկտեմբերի համեմատ՝ 1․1%-ով։ 


ՓՄՁ-ներին համոզում են ակցիաների դուրս չգալ, իբր` իրենց հարցը կլուծվի. ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Հետաքրքիր է ուսումնասիրել առօրյայում զգալի նշանակություն ունեցող ծառայությունների սակագների փոփոխությունը․

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2025թ․ հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ մարդատար տրանսպորտի ծառայությունների սակագներն աճել են 12․7%-ով, հանգստի կազմակերպման ծառայություններինը՝ 12․6%-ով, իսկ վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների ծառայություններինը՝ 11%-ով։

Նկատենք, որ բժշկական ծառայությունների սակագներն աճել են 3․5%-ով, կրթության ծառայությունների սակագները՝ 7․8%-ով։

Սպասարկման (ռեստորանների, սրճարանների և համանման կազմակերպությունների) ծառայությունների սակագները 2025թ․ հունվարին 2024թ․ հունվարի համեմատ աճել են 2․2%-ով։

Բոլորս էլ շատ հաճախ օգտվում ենք իրավաբանական ծառայություններից, որոնց սակագները ևս աճել են` 1․8%-ով։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով