Ֆրանսիան և Իտալիան հետաձգում են Եվրամիությունից Ուկրաինային 40 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնությունը։ Այս մասին մարտի 17-ին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Որոշ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան և Իտալիան, խնդրել են ավելի շատ ժամանակ և լրացուցիչ մանրամասներ տրամադրել»,- ասվում է հրապարակման մեջ։
Պլանը կքննարկվի ԵՄ առաջնորդների կողմից մարտի 20-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում, սակայն վերջնական որոշում դժվար թե կայացվի այս շաբաթ, հայտնել են գործակալության աղբյուրները։
Միևնույն ժամանակ, Հունգարիան «վաղուց դեմ է» Ուկրաինային ռազմական կամ այլ աջակցություն ցուցաբերելուն, հավելել է Gazeta.Ru-ն։
Ավելի վաղ՝ մարտի 7-ին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ ԵՄ-ն չի կարող իրեն թույլ տալ միջոցներ հատկացնել Ուկրաինայի ռազմական գործողություններին առանց ԱՄՆ-ի երաշխավորված ֆինանսական օգնության։ Նրա խոսքով, Կիևին աջակցելու միության ցանկությունը՝ միաժամանակ ավելացնելով սեփական պաշտպանական ծախսերը, կարող է «քանդել Եվրոպան»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում