Առևտրային քաղաքականության անորոշության ինդեքսը հասել է վերջին տարիների առավելագույն նշագծին. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Համաշխարհային տնտեսությունը շարունակում է իր վրա կրել աշխարհաքաղաքական տարբեր իրադարձությունների ազդեցությունը։

Մասնավորապես, խիստ բացասաբար է ազդում տարբեր երկրների կողմից իրականացվող սահմանափակումների քաղաքականությունը, որի էությունը փոխադարձ առևտրի վրա դրվող խոչընդոտներն են`տարիֆային և ոչ տարիֆային մեթոդներով։

Աշխարհի թիվ մեկ տնտեսությունը, որը վարում էր ազատ առևտրի քաղաքականություն և կոչ էր անում տարբեր երկրներին գործել նույն սկզբունքով, փոխել է իր մոտեցումները։ ԱՄՆ-ն շարունակում է տարիֆներով սպառնալ Կանադային, Մեքսիկային, Չինաստանին, ԵՄ-ին, Հնդկաստանին և այլն։ Այս քայլերին ի պատասխան՝ սահմանափակումներ են դրվում նաև մյուս երկրների կողմից՝ մեծացնելով անորոշությունը առևտրային քաղաքականության մեջ, ինչը երկարաժամկետում հսկայական վնասներ  կհասցնի համաշխարհային տնտեսությանը։

Առևտրային քաղաքականության անորոշության առկայության մասին ահազանգում են տարբեր հեղինակավոր պարբերականները, աշխարհում նույնիսկ  հաշվարկվում է տվյալ համաթիվը։

Առևտրային քաղաքականության անորոշության կամ TPU համաթիվը հիմնված է յոթ պարբերականների՝ Boston Globe, Chicago Tribune, Guardian, Los Angeles Times, New York Times, Wall Street Journal և Washington Post, էլեկտրոնային արխիվներում ավտոմատ տեքստային որոնման հիման վրա:

Ցուցանիշը դիտարկում է յուրաքանչյուր պարբերականի դեպքում առևտրային քաղաքականության անորոշությունը քննարկող հրապարակումների ամսական հաճախականությունը:

Համաթիվը  մասշտաբավորվում է այնպես, որ 100-ը նշանակում է` տվյալ լրատվամիջոցի ընդհանուր հոդվածների 1% -ը պարունակում է TPU հղումներ:


Որո՞նք կլինեն 2025 թ. առաջատար երկրները տնտեսական աճով. ԱՄՀ կանխատեսումներ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Այսպիսով, TPU համաթվի ամսական դինամիկան 2022թ․ հունվար-2025թ․ փետրվար ժամանակահատվածում եղել է հետևյալը․

Ուսումնասիրելով վերը բերված վիճակագրությունը՝ նկատում ենք, որ դեռևս 2022թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին TPU համաթիվը ցածր է եղել 100-ից։

Տվյալ ժամանակահատվածը բնութագրվում է հետկորոնավիրուսային և ռուս-ուկրաինական պատերազմի սկսման ժամանակահատվածով։ Այս իրադարձությունները դեռևս չեն հանգեցրել առևտրային քաղաքականության համաթվի կտրուկ տատանումների։

Այնուհետև, իրավիճակը շարունակում է կայուն մնալ նաև 2023թ․ հունվար-դեկտեմբերին։

2024թ․ տեսնում ենք առևտրային քաղաքականության անորոշության աճեր։ Մասնավորապես, 2024թ․ դեկտեմբերին ցուցանիշը հասնում  է 247․68 մակարդակին։

2025թ․ հունվար-փետրվարին ցուցանիշը անցնում է բոլոր սահմանները՝ 2025թ․ փետրվարին հասնելով առավելագույն մակարդակի՝ 469․77։ Արդեն սկսում են գործել Թրամփի առևտրային պատերազմների հետևանքները։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով