Բենզալցակայանների և ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ-ների) ծառայություններից օգտվում են մեծ թվով սպառողներ։ Չնայած այն հանգամանքին, որ էլեկտրական մեքենաների դարաշրջանն արագ տեմպերով գրավում է առաջատար դիրքեր, ավանդական բենզինով և գազով աշխատող շարժիչները դեռևս չեն շտապում անցնել պատմության գիրկը։
Վիճակագրական կոմիտեի (ՎԿ) տվյալների համաձայն` Հայաստանում բենզալցակայանների և գազալիցքավորման կայանների թվաքանակը 2024թ․ 2023թ․ համեմատ աճել է 0․5%-ով՝ կազմելով 1,020 միավոր։
Նկատենք, որ 2024թ․ 2023թ․ համեմատ նշված կայանների շրջանառության ծավալներն աճել են 0․3%-ով՝ կազմելով շուրջ ֏ 204 մլրդ։
Խաբեբաները մշակել են սխեմա՝ SIM քարտին և բջջային բանկին մուտք գործելու համար
Դիտարկենք 2024թ․ դրությամբ բենզալցակայանների և ավտոգազալիցքավորման ճնշակայանների թվաքանակի և շրջանառության ծավալները Երևանում և մարզերում․
Վիճակագրական տվյալների հիման վրա կատարված հաշվարկները փաստում են, որ 2024թ․ 2023թ․ համեմատ բենզալցակայանների և գազալիցքավորման կայանների թվաքանակի ամենամեծ աճը դիտվել է Կոտայքի մարզում՝ մոտ 9%-ով՝ կազմելով 107 միավոր։ Միևնույն ժամանակ, գազաբենզալցակայանների թվաքանակի ամենամեծ անկումը նկատվել է Լոռու մարզում՝ շուրջ 10%-ով, ինչի արդյունքում 2024թ․ դրանց թվաքանակը կազմել է 70 միավոր։
2024թ․ 2023թ․ համեմատ վերոնշյալ կայանների շրջանառության ծավալների ամենամեծ աճն արձանագրվել է Երևանում՝ շուրջ 23%-ով՝ ֏116 մլրդ, որը կազմում է հանրապետությունում գազաբենզալցակայանների շրջանառության ծավալների մոտ 57%-ը։
Մարզերում շրջանառության ծավալները 2024թ․ 2023թ․ համեմատ նվազել են։ Ամենամեծ անկումը՝ մոտ 31%, արձանագրվել է Շիրակի մարզում, որտեղ շրջանառության ծավալը 2024թ․ կազմել է շուրջ ֏8 մլրդ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում