Ռուս զբոսաշրջիկները սկսել են ԱՄԷ-ն գերադասել Թուրքիայից

1 Min Read

ԱՄԷ-ն գերել է ռուս զբոսաշրջիկներին եւ կտրուկ ավելացրել զբոսաշրջային հոսքը:

Ըստ աղբյուրի`Էմիրություններում հյուրանոցների թիվը, որոնք ուղղված են ռուսալեզու հաճախորդներին, ավելի շատ է, քան Թուրքիայում: Ռուս զբոսաշրջիկները, ովքեր նախկինում նախընտրում էին հանգստանալ Թուրքիայում, սկսել են ավելի հաճախակի պլանավորել հանգիստը ԱՄԷ-ում:

Արդյունքում, համաճարակից հետո Դուբայը ոչ միայն հետ բերեց Ռուսաստանից զբոսաշրջային հոսքը, այլև երկու անգամ գերազանցեց նախաքովիդային ցուցանիշները: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա երկրին այդպես էլ չի հաջողվել վերականգնել նախաքովիդային ռուսական զբոսաշրջային հոսքը։ 


Որտեղ է գրանցվել ամենաբարձր գնաճը, որքանո՞վ են ավելացել կոռուպցիոն ռիսկերը, և քանի՞ զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան․ Շաբաթը՝ թվերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Արդյունքում, այսօր ԱՄԷ-ում ռուս զբոսաշրջիկների վրա կենտրոնացած հյուրանոցներն ավելի շատ են, քան Թուրքիայում ՝ 377 միավոր 299-ի դիմաց։

Բացի այդ՝ ռուսերենը սկսել է ներկա գտնվել պետական պորտալներում և հասարակական վայրերում, գործարկվել է Visit Dubai պորտալի ռուսալեզու տարբերակը։

Ռուս զբոսաշրջիկները ներառվել են ԱՄԷ-ի ամենածախսող հյուրերի ցանկում: Ծախսերի առումով նրանք զիջում են միայն Հնդկաստանի և Չինաստանի զբոսաշրջիկներին:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով