Բնապահպան ակտիվիստները ապուր են լցրել Վան Գոգի 84 միլիոն դոլար արժողությամբ կտավի վրա

1 Min Read

Բնապահպան ակտիվիստները լոլիկի ապուր են լցրել Վան Գոգի «Արևածաղիկներ» կտավի վրա, որը կախված է Լոնդոնի ազգային պատկերասրահում։ Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է Just Stop Oil կազմակերպության Twitter-ում, որը քաղաքացիական դիմադրություն է օգտագործում կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար։

«Արդյո՞ք արվեստն ավելին արժե, քան կյանքը, սնունդը, արդարությունը» – ասվում է գրառման մեջ։

Ինչպես հայտնում է Reuters-ը, կտավի արժեքն ավելի քան $ 84 միլիոն է։ Միջադեպի մասնակից երկու աղջիկներն էլ ձերբակալվել են։

Թանգարանի աշխատակիցները նշել են, որ նկարը գտնվում է ապակու տակ, ուստի այն չի վնասվել, սակայն բնապահպան ակտիվիստներ` Ֆիբի Փլամերն ու Աննա Հոլանդը փոքր-ինչ վնասել են նկարի շրջանակը։

Կիսվեք այս հոդվածով