Ամերիկյան OpenAI ընկերությունը դիմել է ԱՄՆ իշխանություններին՝ առաջարկելով արգելել չինական DeepSeek ընկերության լեզվաբանական մոդելների օգտագործումը երկրի տարածքում։ OpenAI-ի կարծիքով՝ DeepSeek-ի մոդելները համապատասխանում են չինական իշխանությունների պահանջներին՝ օգտատերերի տվյալների մշակման հարցում, ինչը կարող է սպառնալ ԱՄՆ անվտանգությանն։
OpenAI-ի առաջարկը ներկայացվել է «Արհեստական բանականության գործողությունների պլանի» քննարկման շրջանակում, որը պետք է դառնա ԱՄՆ-ի ազգային նախաձեռնությունը ԱԲ ոլորտում։ Ընկերությունը կարծում է, որ DeepSeek-ի և այլ ոչ բարեկամ երկրների ընկերությունների մոդելների օգտագործման արգելքը թույլ կտա պաշտպանել տվյալների գաղտնիությունը և վերացնել անվտանգության հետ կապված ռիսկերը, այդ թվում՝ մտավոր սեփականության գողության վտանգները։
Ավելի վաղ OpenAI-ն կասկածել էր, որ DeepSeek-ը օգտագործել է իր լեզվաբանական մոդելները՝ չինական անալոգներ մշակելու համար։ Այնուամենայնիվ, OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը հայտարարել է, որ ընկերությունը չի պատրաստվում դատական հայց ներկայացնել DeepSeek-ի դեմ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում