Որո՞նք են ամենամեծ ոսկու պաշարներ ունեցող երկրները. Թոփ 10

2 Min Read

Աշխարհի տարբեր երկրների կենտրոնական բանկերը երրորդ տարին անընդմեջ գնում են ավելի քան 1000 տոննա ոսկի՝ իրենց պահուստները համալրելու համար։ Զարգացող երկրների կենտրոնական բանկերը շարունակում են մնալ թանկարժեք մետաղի հիմնական գնորդները, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC) տվյալներին։

Ամենամեծ ոսկու պահուստներ ունեցող երկրների ցանկը գլխավորում է ԱՄՆ-ը, որի պաշարները կազմում են 8133,46 տոննա։ Երկրորդ տեղում է Գերմանիան՝ 3351,53 տոննայով։

Մոտավորապես նույն քանակությամբ պաշարներ ունեցող հաջորդ չորս երկրներն են՝

  • Իտալիա – 2451,84 տոննա,
  • Ֆրանսիա – 2437 տոննա,
  • Ռուսաստան – 2335,9 տոննա,
  • Չինաստան – 2279,56 տոննա։

Տասնյակում ընդգրկվել են նաև Շվեյցարիան, Հնդկաստանը, Ճապոնիան և Նիդեռլանդները։

Փորձագետների կանխատեսմամբ՝ 2025 թվականին կենտրոնական բանկերի հետաքրքրությունը ոսկու նկատմամբ կմնա բարձր, իսկ գնումների ծավալը կարող է հասնել 900 տոննայի։ WGC-ի ուսումնասիրությունը նշում է, որ ոսկու կայուն պահանջարկը ընդգծում է դրա ռազմավարական կարևորությունը պաշտոնական պահուստներում, հատկապես աճող աշխարհաքաղաքական ռիսկեր ունեցող ժամանակաշրջանում։

2024 թվականի նոյեմբերին Ոսկու համաշխարհային խորհուրդը տեղեկացրել է, որ Ռուսաստանը դարձել է երկրորդ ամենամեծ ոսկի արտադրող երկիրը աշխարհում։ 2023 թվականին երկրում արտադրվել է 321,8 տոննա թանկարժեք մետաղ, ինչը զիջում է միայն Չինաստանին (378,2 տոննա)։ Երրորդ տեղը զբաղեցրել է Ավստրալիան՝ 293,8 տոննայով։

Բացի այդ, 2023 թվականի արդյունքներով Ռուսաստանը մտել է ոսկու և դրա ածանցյալների խոշորագույն արտահանողների տասնյակի մեջ, փակելով ցանկը։ Թանկարժեք մետաղի արտահանումից Ռուսաստանի եկամուտը գերազանցել է 11 միլիարդ դոլարը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով