Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը Banksnews-ի հետ:
Հայաստանի 500,505 բնակիչ թոշակառու է: 2019թ․ համեմատ կենսաթոշակառուների թիվն աճել է 7%-ով։ Ի դեպ, կենսաթոշակի միջին չափը 2024թ․ 2023թ․ համեմատ՝ նվազել է 0․1%-ով՝ կազմելով ֏ 49,567։
Հայաստանը հայտնվել է գործազրկության ամենաբարձր ցուցանիշով երկրների տասնյակում՝ զբաղեցնելով 4-րդ տեղը։ Ըստ կանխատեսումների՝ 2025թմեր երկրում գործազրկությունը կկազմի 13․5%: Ի դեպ, այս հարցում նախանձել պետք է Թայլանդին․ հենց այնտեղ են ապրում աշխարհի ամենաքիչ գործազուրկները՝ ընդհանուր բնակչության ընդամենը 1%-ը։
Հետընթաց կոռուպցիայի ազատության համաթվում: 2024թ․ այս ցուցանիշն ընկել է 2 միավորով՝ հասնելով 50 բալ մակարդակի, ինչը նշանակում է, որ մեր երկրում սկսել են ավելանալ կոռուպցիոն ռիսկերը։
Հիմա գնաճի մասին: 2024թ․ փետրվարի համեմատ այս փետրվարին գնաճը հաստատվել է 2․5%։ Ամենամեծ գնաճը կրթության ոլորտում է՝ 7․8%: Փետրվարին հանրապետությունում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 4․5%-ով, իսկ ամենաբարձր գնաճը դիտվել է Գյումրիում՝ 6․3%
Հայաստանն աշխարհում 1 շնչին բաժին հասնող ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկիրն է։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ակադեմիան: Ի դեպ, Հայաստանը ՖԻԴԵ- ի անդամ է 1992 թվականից:
Եվ վերջում՝ տուրիզմ: 117.372 զբոսաշրջիկ է 2025 թ. փետրվարին այցելել Հայաստան` 9869-ով քիչ, քան նախորդ՝ 2024 թ․ փետրվարին։ Ամենաշատը Հայաստան եկել են Ռուսաստանից (39 %), Վրաստանից (15%) և Իրանից (8%):
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում