Ամերիկացի ձեռներեց, SpaceX-ի հիմնադիր և ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը մարտի 15-ին հայտարարել է, որ 2026 թվականի վերջին Մարս կուղարկվի մարդանման Optimus ռոբոտը։
«Հաջորդ տարվա վերջին տիեզերանավ կուղարկվի դեպի Մարս՝ Optimus-ով»,- գրել է Մասկը X-ում (նախկինում՝ Twitter):
Ձեռնարկատերը նաև պարզաբանել է, որ եթե այս վայրէջքը հաջող լինի, ապա մարդկանց վայրէջքները կարող են սկսվել արդեն 2029 թվականին։
Մասկի SpaceX-ը փետրվարի 27-ին «Nova-C» վայրէջք կատարող Falcon 9 հրթիռ է արձակել Լուսին: Սարքը համալրված է Nokia 4G հաղորդիչով՝ Լուսնի վրա կապի փորձարկման համար։ ՆԱՍԱ-ն պլանավորում էր ռովեր ուղարկել այդ տարածք, սակայն գործակալությունը չեղարկել էր առաքելությունը անցյալ տարի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում