Թրամփի որդիների հետ կապված World Liberty Financial կրիպտոնախագիծը ավարտել է WLFI թոքենների վաճառքը՝ հավաքելով մոտ $590 մլն։ Այս գումարով WLFI-ն ընդգրկվել է կրիպտոշուկայի տոպ-10 խոշորագույն թոքենսեյլների շարքում։
Գումարները ներգրավվել են նախնական վաճառքի երկու փուլով։ Նախագծի համահիմնադիր Զակ Ֆոլքմանը նշել է, որ արշավի հաջողությանը նպաստել է Tron հարթակի հիմնադիր Ջասթին Սանի ներդրումը. նա 2024թ. նոյեմբերին ներդրել էր $30 մլն, իսկ հետագայում ավելացրել է իր բաժնեմասը։
WLFI թոքենը նախատեսված է միայն հավաստագրված ներդրողների համար և չի կարող փոխանցվել կամ վաճառվել բորսաներում։ Այնուամենայնիվ, դրա ցուցակման (listing) ամսաթիվը դեռ չի հայտարարվել։
World Liberty Financial-ը դեռ չի գործարկել խոստացված DeFi հարթակը և առավելապես հայտնի է խոշոր կրիպտոարժույթների, այդ թվում՝ Ethereum-ի գնումներով։ Նախագիծը ակտիվորեն խթանում են Թրամփի որդիները՝ Դոնալդ կրտսերը, Էրիկը և Բերոնը, ովքեր նախագծում ներկայացված են որպես web3-ի դեսպաններ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում