Ռուսաստանն օգտագործում է կրիպտոարժույթ նավթի առևտրում. Reuters

1 Min Read

Ռուսաստանը օգտագործում է կրիպտոարժույթներ Չինաստանի և Հնդկաստանի հետ նավթի առևտրում՝ յուանները և ռուպիաները ռուբլիների փոխարկելու գործընթացն արագացնելու համար, գրում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Գործակալության զրուցակիցները նշում են, որ այս միտումը լայն տարածում չունի, սակայն աստիճանաբար աճում է։ Ռուսաստանի Կենտրոնական Բանկը հարցումների չի պատասխանել։

Reuters-ի աղբյուրների համաձայն, որոշ ռուսական նավթային ընկերություններ օգտագործում են բիթքոյն, Ethereum և Tether-ի USDT ստեյբլքոյնը՝ չինական յուանների և հնդկական ռուպիաների փոխանակման գործընթացը դյուրացնելու համար։ Ըստ աղբյուրներից մեկի, Չինաստանում գործող ռուսական նավթային թրեյդերներից մեկի միջոցով իրականացվող կրիպտոարժույթային գործարքների ծավալը հասնում է «տասնյակ միլիոնավոր դոլարների ամսական»։

Գործակալության զրուցակիցներից մեկը ենթադրում է, որ Ռուսաստանը չի հրաժարվի կրիպտոարժույթների օգտագործումից անգամ պատժամիջոցների վերացումից հետո, քանի որ նման գործարքները կատարվում են ավելի արագ։ Այնուամենայնիվ, ռուսական վճարումների հիմնական մասը դեռ կատարվում է ավանդական արժույթներով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով