Դոնալդ Թրամփի ընտանիքը քննարկում է BinanceUS-ում բաժնեմաս ստանալու հնարավորությունը՝ ամերիկյան ենթաբաժանման մեջ, որը պատկանում է աշխարհի խոշորագույն կրիպտոբորսա Binance-ին, հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)։
Բանակցությունները սկսվել են Binance-ի առաջարկից հետո, որը փորձում է վերադառնալ ԱՄՆ շուկա։
2023 թվականի վերջում Binance-ը ընդունել է մեղադրանքները, որոնք կապված էին փողերի լվացման օրենքների խախտման հետ, և համաձայնվել է վճարել 4,3 միլիարդ դոլար տուգանք ԱՄՆ-ին։ Բորսայի հիմնադիր Չանպեն Չժաոն (CZ) անցկացրել է 4 ամիս բանտում, իսկ այժմ, ըստ WSJ-ի, փորձում է ներողամտություն ստանալ Դոնալդ Թրամփի վարչակազմից։
Քննարկվում են գործարքի մի քանի հնարավոր տարբերակներ, այդ թվում՝ Թրամփի ընտանիքի մասնակցությունը World Liberty Financial-ի միջոցով, որը կապված է Թրամփի որդիների հետ։
Ըստ WSJ-ի, Չժաոյի ներման հնարավորությունը կարող է հեշտացնել Binance-ի վերադարձը ԱՄՆ, ինչպես նաև բացել բորսայի մուտքը ԵՄ շուկա, որտեղ ֆինանսական հանցագործությունների համար դատապարտված ներդրողները չեն կարող լիցենզիաներ ստանալ։
Binance-ը սկսել է ԱՄՆ վերադառնալու ուղիներ փնտրել Թրամփի հաղթանակից անմիջապես հետո։ Բորսան ստեղծել է աշխատանքային խումբ՝ Ռիչարդ Թենգի գլխավորությամբ, որը քննարկել է ճիշտ նույն սխեման, ինչ կիրարվել է Ջասթին Սանի դեպքում։ 2024-ի նոյեմբերին Սանը 30 միլիոն դոլար է ներդրել World Liberty Financial-ում, երբ SEC-ն վարույթ էր սկսել նրա դեմ։ Գործարքից կարճ ժամանակ անց SEC-ն դադարեցրել է հայցը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում