ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Եվրամիությանը՝ «աշխարհի ամենաթշնամական և դաժան հարկային մարմիններից մեկին», 200%-անոց մաքսատուրքերով «Ֆրանսիայից և ԵՄ անդամ այլ երկրներից ներմուծվող ամբողջ գինու, շամպայնի և ոգելից խմիչքների համար»։
Truth Social սոցցանցում կատարած գրառման մեջ նա նշել է, որ դա կդառնա պատասխան քայլը ամերիկյան վիսկիի համար «նողկալի 50 տոկոս մաքսատուրք» սահմանելու ԵՄ-ի ծրագրերին։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Վաշինգտոնի առաջարկած պատասխան միջոցները « ԱՄՆ-ում գինու և շամպայնի բիզնեսի համար օգտակար կլինեն»։
Սակայն ես վստահ չեմ, որ ամերիկացի սպառողներն ու խմիչքի սիրահարները հավասարապես ուրախ կլինեն այդ առնչությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում