ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ այսօր նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են շինարարության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։
Քննարկվել է նաև երկու երկրների միջև ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությունը։
Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում