Ֆինլանդիան Ուկրաինային հատկացրել է 200 միլիոն եվրո ռազմական օգնություն

1 Min Read

Ֆինլանդիան երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ Ուկրաինային հատկացրել է 200 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության 28-րդ փաթեթը։ Այս մասին մարտի 13-ին հաղորդվում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարության կայքում։

Նախարարների հանդիպման ժամանակ Ֆինլանդիան հայտարարեց Ուկրաինային սպառազինության օգնության հերթական՝ 28-րդ փաթեթի մասին։ Դրա արժեքը կազմում է մոտ 200 միլիոն եվրո:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և նրա գործընկեր Անտի Հականենը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն մարտի 9-ին ասել է, որ Փարիզը ծրագրում է 2025 թվականին Կիևին հատկացնել 195 միլիոն եվրո ռազմական օգնություն՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվները։ Նշվել է, որ այդ միջոցները հնարավորություն կտան մատակարարել 155 մմ տրամաչափի AASM արկեր և ռումբեր, որոնք օգտագործվում են ուկրաինական Mirage-2000 կործանիչների վրա։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 3-ին հայտարարել է, որ սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինա փոխանցելու համար բռնագրավելու փորձերը լուրջ իրավական հետևանքներ կունենան։ Նա նշեց, որ վերջին շրջանում Արեւմուտքում ավելի ու ավելի շատ են նման գաղափարները։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով