ԵՄ երկրները պետք է պատրաստ լինեն արգելափակել կրիպտոարժույթների մայնինգը

1 Min Read

Եվրամիության անդամները պետք է պատրաստ լինեն արգելափակել կրիպտոարժույթների մայնինգը, քանի որ տարածաշրջանը պատրաստվում է անորոշ ձմռան: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը։

ԵՄ-ն նաև մշակում է բլոկչեյնների էներգաարդյունավետությունը գնահատելու համակարգ, քանի որ Ռուսաստանից գազի մատակարարման խափանումները ոմանց մոտ մտավախություն են առաջացրել, որ կարող են լինել  էներգակիրների բարձր գներ, անջատումներ և դեֆիցիտ:

Երկարաժամկետ հեռանկարում նախատեսվում է նաև դադարեցնել հարկային արտոնությունները և այլ հարկաբյուջետային միջոցները հօգուտ կրիպտոարժույթի մայնինգի, որ ներկայումս գործում են բլոկի անդամ որոշ երկրներում:

Կրիպտոարժույթների էներգիայի սպառումը հինգ տարվա ընթացքում աճել է 900%-ով՝ հասնելով էլեկտրաէներգիայի համաշխարհային սպառման մոտավորապես 0,4%-ին։

 

Share This Article