Վրաստանի օդանավակայանները 2024 թվականին սպասարկել են 7,4 միլիոն ուղևորի, ինչը 23,9 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին, ասվում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության «Սակստատ» կայքում տեղադրված նյութերում։
2024 թվականին Վրաստանի օդանավակայաններում ուղևորահոսքի 94%-ը բաժին է ընկել կանոնավոր չվերթներին։ Նաև, վիճակագրության համաձայն, օդանավակայաններում իրականացվել է 30,3 հազար մարդատար չվերթ, ինչը 18,9 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին։ Բացի այդ, վրացական օդային տրանսպորտով փոխադրվել է 644,5 հազար ուղևոր, իսկ ուղևորաշրջանառությունը կազմել է 1766,2 մլն մարդ–կիլոմետր։
Նշված ժամանակահատվածում փոխադրված ուղևորների թիվը և ուղևորաշրջանառության ծավալը համապատասխանաբար 1,8 և 2 անգամ գերազանցել են 2023 թվականի տվյալները։
2024 թվականին Վրաստանի օդանավակայաններում իրականացվել է 2,2 հազար բեռնափոխադրում, ինչը 2,1 անգամ ավելի է, քան 2023 թվականին։
Բացի այդ, երկրի օդանավակայաններում բեռների ու փոստի ծավալը կազմել է 26,2 հազար տոննա։ Դրանցից 86.7%-ը ստացվել է բեռ և փոստ, իսկ 13.3%-ը՝ ուղարկվել։
Նաեւ վրացական օդային տրանսպորտով փոխադրվել է 269,6 հազար տոննա բեռ, իսկ բեռնաշրջանառության ծավալը կազմել է 611,5 մլն տոննա կիլոմետր։ Նշված ժամանակահատվածում փոխադրվող բեռների և բեռնաշրջանառության ծավալները 2023 թվականի համեմատ աճել են համապատասխանաբար 20.3%-ով և 43.6%-ով։