Հինգշաբթի առավոտյան նավթի գինը փոքր-ինչ նվազել է՝ նախորդ օրվա աճից հետո, որը պայմանավորված է ԱՄՆ դոլարի թուլացմամբ եւ ԱՄՆ-ում վերամշակված նավթամթերքների պաշարների անկման տվյալներով:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent մակնիշի մայիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 70,87 դոլար, ինչը 8 ցենտով ցածր է նախորդ առուվաճառքի փակման ցուցանիշից։ Չորեքշաբթի օրը այս պայմանագրերը թանկացել են 1,39 դոլարով (2 տոկոս)՝ հասնելով 70,95 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում WTI նավթի ապրիլյան ֆյուչերսները նվազել են 13 ցենտով՝ հասնելով 67,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով այս պայմանագրերի արժեքն աճել է 1,43 դոլարով (2,2 տոկոս)՝ հասնելով 67,68 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում