Ինչպիսի՞ն էր փետրվարը թվերը. 2024թ․ փետրվարի համեմատ գնաճը հաստատվել է 2․5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0․1% մակարդակում։
Դիտարկենք իրավիճակը ՀՀ խոշոր քաղաքաներում.
2025թ․ փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Գյումրիում՝ 3․7%, Արտաշատում՝ 3․3%, և Կապանում՝ 3%։
2025թ․ փետրվարին նախորդ ամսվա համեմատ զգալի գնաճ է դիտվել Հրազդանում՝ 0․4%, Իջևանում և Գավառում՝ 0․2%, և Երևանում՝ 0․1%։
Ուսումնասիրենք 2025թ․ փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենաբարձր գնաճ և ամենախոր գնանկում արձանագրած ոլորտները ՀՀ գլխավոր քաղաքներում․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Կրթության ոլորտում գնաճը կազմել է 7․8%. ամենաբարձր գնաճը հաստատվել է Իջևանում՝ 13․7% և Կապանում՝ 10․3%։
Կրթության ոլորտում ամենամեծ գնանկումը նկատվել է Հրազդանում՝ 1․1%-ով։
ՀՀ-ում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 4․5%-ով. ամենաբարձր գնաճը դիտվել է Գյումրիում՝ 6․3%, Հրազդանում՝ 5․7% և Երևանում՝ 4․9%։
Ամենախոր գնանկումը նկատվել է հագուստ և կոշիկի շուկայում՝ 2․9%։
Գների ամենամեծ անկումը նկատվել է Եղեգնաձորում՝ -5․4%, և Երևանում՝ -4․8%, իսկ ամենամեծ աճը՝ Գյումրիում՝ 5․8%, և Արտաշատում՝ 5․4%։
Անդրադառնանք տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման ոլորտին. գնանկումն այստեղ կազմել է 1․6%։
Տնային գործածության առարկաների կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման մասով գների ամենամեծ անկումը նկատվել է Երևանում՝ -3․2%, իսկ ամենամեծ աճը՝ Գյումրիում և Արտաշատում՝ 4․5%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում