Եվրոպական Starlink-ի մրցակցի բաժնետոմսերն աճել են 500%-ով

1 Min Read

Ֆրանսիական արբանյակային օպերատոր Eutelsat-ի բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են ավելի քան 500%-ով՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև լարվածության ֆոնին, որը առաջացավ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու բանակցություններից հետո։ Այս մասին հայտնում է Business Standard-ը։

CNBC-ի տվյալներով, Eutelsat-ի բաժնետոմսերը մարտի 4-ին թանկացել են 77%-ով, հաջորդ օրը՝ ևս 120%-ով, իսկ երկուշաբթի օրը՝ ևս 22%-ով՝ ֆրանսիական բորսաներում։ Փետրվարի 28-ին մեկ բաժնետոմսի գինը կազմում էր 1,2 եվրո, իսկ մարտի 5-ի առևտրային սեանսն ավարտվել է 7,51 եվրոյով, ինչը ավելի քան 500%-անոց աճ է։

Eutelsat-ը՝ արբանյակային կապի ֆրանսիական օպերատոր է, որը հեռարձակման հեռահաղորդակցական ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում։ Ընկերությունը հիմնադրվել է 1977 թվականին, իսկ նրա գլխամասային գրասենյակը գտնվում է Փարիզում։

Հաղորդվում է, որ Eutelsat-ի դուստր ընկերությունը՝ OneWeb-ը, ուղղակի մրցակցում է Իլոն Մասքի Starlink-ի հետ՝ առաջարկելով արբանյակային ինտերնետային ծառայություններ։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով