Եվրոգոտու տարեկան գնաճն ավելանում է

1 Min Read
Flag of the European Union waving in the wind on flagpole against the sky with clouds on sunny day, banner, close-up

Եվրոգոտու 19 երկրներում տարեկան գնաճը, ըստ վերջին տվյալնների, սեպտեմբերին արագացել է մինչև ռեկորդային 9,9%՝ մեկ ամիս առաջվա 9,1%-ի դիմաց։ Նախնական տվյալներով այն կարող է հասնել մինչև 10%-ի:

Ըստ РИА Новости-ի ՝ մեկ տարի առաջ եվրոգոտում գնաճը կազմում էր տարեկան ընդամենը 3,4%։ Եվ միայն այս տարվա սեպտեմբերին սպառողական գները աճել են 1,2%-ով։

Միևնույն ժամանակ, հիմնական տարեկան գնաճն արագացել է մինչև 4,8%՝ նախորդ ամսվա 4,3%-ի դիմաց։

Ամենաբարձր տարեկան գնաճը գրանցվել է Էստոնիայում (24,1%), Լատվիայում (22%) և Լիտվայում (22,5%), ամենացածրը՝ Ֆրանսիայում (6,2%), Մալթայում (7,4%) և Ֆինլանդիայում (8,4%)։

 

Կիսվեք այս հոդվածով