Ռուսաստանը 2024 թվականին առաջին անգամ 2013 թվականից ի վեր ներմուծել է Հնդկաստանի կարագ՝ ընդհանուր 2,6 միլիոն դոլարի։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության տվյալներին։
Ռուսաստանը Հնդկաստանից առաջին անգամ կարագ ներմուծել է 2024 թվականի հոկտեմբերին՝ 590 հազար դոլարի չափով։ Սակայն դեկտեմբերին ներմուծման ծավալը կտրուկ աճել է՝ հասնելով 2 միլիոն դոլարի։ Ընդհանուր առմամբ, ներմուծվել է 550 տոննա կարագ։ Նախորդ անգամ Ռուսաստանը Հնդկաստանից կարագ գնել էր 2013 թվականին՝ 100 տոննա, որի արժեքը կազմել էր 380 հազար դոլար։
Հնդկաստանը աշխարհի խոշորագույն կարագ արտադրողն է՝ 2024 թվականին արտադրված ծավալը կազմել է 6,95 միլիոն տոննա։ Համեմատության համար՝ Եվրամիությունում տարեկան արտադրվում է մոտ 2,1 միլիոն տոննա կարագ, իսկ Ռուսաստանում՝ 330 հազար տոննա՝ ըստ Ռոսստատի տվյալների։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում