«Աերոդինամիկա» օդանավակայանային հոլդինգի փոխտնօրեն Ալեքսանդր Նիկոլովը հայտնել է, որ աճը հատկապես նկատելի կլինի Թուրքիայի, Եգիպտոսի, Հայաստանի, Վրաստանի և Մերձավոր Արևելքի երկրների ուղղություններով։ Ընդհանուր առմամբ, Սոչիի օդանավակայանում միջազգային ուղևորափոխադրումների ծավալը 2025 թվականին կաճի 28%-ով։
«Միջազգային ուղղություններով այս տարի մենք ակնկալում ենք ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալի 28%-անոց աճ։ Բոլոր շուկաներում դիտվում է ակտիվացում, հատկապես՝ Թուրքիայում, որտեղ Ստամբուլ և Անթալիա օրական կիրականացվի մինչև 7-8 չվերթ, իսկ Բոդրում՝ շաբաթական երկու անգամ։ Կավելացվի նաև Եգիպտոս ուղղված չվերթների թիվը, իսկ Երևան՝ վեց ավիաընկերություն օրական կիրականացնի մինչև 5 չվերթ։ Կավելանա նաև Վրաստան, մասնավորապես՝ Թբիլիսի և Բաթումի ուղղված չվերթների թիվը», – նշել է Նիկոլովը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Մերձավոր Արևելքի երկրների հետ զբոսաշրջության զարգացմանը։ Այսպես, մայիսի 29-ին սպասվում է Etihad Airways-ի առաջին չվերթը Աբու Դաբի, իսկ հունիսի 27-ին Jazeera Airways-ը կմեկնարկի թռիչքները դեպի Քուվեյթ, իսկ Air Arabia-ն՝ դեպի Շարջա։ Ըստ Նիկոլովի, այս չվերթները կունենան բարձր բեռնվածություն։
Սոչիի միջազգային օդանավակայանը, որը կրում է Վ. Ի. Սևաստյանովի անունը, 2020 թվականից ընդգրկված է Ռուսաստանի 5 ամենամեծ օդանավակայանների շարքում՝ տարեկան սպասարկելով ավելի քան 13 միլիոն ուղևոր։ Այժմ օդանավակայանը սպասարկում է 64 ներքին և 23 միջազգային ուղղություն։ 2022 թվականից գործող ավիացիոն սահմանափակումների պայմաններում Սոչիի օդանավակայանը դարձել է Ռուսաստանի գլխավոր հարավային միջազգային ավիացիոն հանգույցը, քանի որ Կրասնոդարի երկրամասի չորս օդանավակայաններից միայն այն է գործում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում