Ethereum-ը (ETH) ավելի քան 30%-ով անկում է ապրել

1 Min Read

Ethereum-ը (ETH) ավելի քան 30%-ով անկում է ապրել փետրվարի 3-ից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը, սոցիալական ցանց X-ում գրել էր, որ «հիմա ETH-ի լրացուցիչ գնելու հիանալի ժամանակ է»։

Նախնական հրապարակման մեջ նաև եղել է «հետո ինձ շնորհակալություն կհայտնեք» արտահայտությունը, սակայն ավելի ուշ այն խմբագրվել է։

Այդ պահին ETH-ն վաճառվում էր 2 877 դոլարով, բայց հինգ շաբաթ անց նրա գինը նվազեց 1 800 դոլարից ցածր՝ հասնելով 2023 թվականի նոյեմբերից ի վեր նվազագույն ցուցանիշին։ Սա վերջին ամիսների ամենաուժեղ անկումներից մեկն է։

Փետրվարի 6-ին Էրիկ Թրամփը նման հայտարարություն էր արել նաև բիթքոյնի վերաբերյալ, երբ դրա գինը 98 000 դոլար էր։ Ներկայումս BTC-ն վաճառվում է մոտ 81 000 դոլարով։ Ավելի ուշ նա կոչ էր արել «գնել բիթքոյնը անկումների ժամանակ» (buy the dips)։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով