Անդրադառնանք կանանց` սոցիալ-տնտեսական գործընթացների համատեքստում։ Հետաքրքիր ուսումնասիրել աշխատող և ակտիվ աշխատանք փնտրող աշխատանքային տարիքի կանանց մասնաբաժինը աշխատուժում։
Կանանց աշխատել-չաշխատելու խնդիրն այս կամ այն չափով առկա է գրեթե բոլոր երկրներում։ Սակայն որոշ պետություններում կիրառվում են բավականին խիստ սահմանափակումներ։ Այս առումով աշխատաշուկայում կանանց մասնակցության աստիճանի ամենափոքր մակարդակները 2024թ․ դրությամբ արձանագրվել են հետևյալ երկրներում․
- Եմեն՝ 5%,
- Աֆղանստան՝ 5%,
- Իրաք՝ 11%։
Այս կարծրատիպերի հիմքում կրոնական և ազգային սկզբունքներն են են, իսկ տնտեսական արդյունավետությանն ընդհանրապես ուշադրություն չի դարձվում։
Ձերբակալվել է ուկրաինուհին, որը դատապարտվել է 56 երիկամի վաճառքի համար, այդ թվում` հայերի. Reuters
Որպես աշխատուժ բացառել կանանց տնտեսության զարգացման և բարգավաճման գործում իրապես մեծ կորուստ է։
Այս առումով արդյունավետ են գործում հետևյալ երկրները․
- Հս․ Կորեա՝ 87%,
- Սողոմոնյան կղզիներ՝ 84%,
- Մադագասկար՝ 84%։
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, աշխատուժում կանանց մասնակցության աստիճանը 2024թ․ դրությամբ ամենաբարձրը Հս․ Կորեայում է՝ 87%։ Փաստացի, փակ և աշխարհից մեկուսացած այս երկրում աշխատանքային ռեսուրսները օգտագործվում են խիստ արդյունավետորեն։
Հետաքրքիր է դիտել պատկերը Հայաստանում և մեր հարևան երկրներում․
2024թ․ դրությամբ աշխատուժում կանանց մասնակցության աստիճանը ՀՀ-ում կազմել է 69%։ Այս ցուցանիշով Հայաստանը 184 երկրների շարքում հայտնվել է 59-րդ հորիզոնականում։
Ադրբեջանը և Վրաստանը գտնվում են համապատասխանաբար 61-րդ և 88-րդ հորիզոնականներում` աշխատուժում կանանց մասնակցության համապատասխանաբար 68% և 61% ցուցանիշներով։
Ղազախստանում և Բելառուսում կանանց մասնակցության աստիճանը կազմել է 76%։
Հայաստանի հարևաններից Իրանում արձանագրվել է կանանց մասնակցության ամենացածր աստիճանը՝ 15%։
Հավելենք նաև, որ աշխարհում աշխատուժում կանանց մասնակցության աստիճանը 2024թ․ միջինում կազմել է 55%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում