ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը ներկա հինգ միլիարդատերեր ընդհանուր առմամբ կորցրել են 209 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ այն մարդկանց ցուցակում, որոնց եկամուտները երդմնակալությունից հետո նկատելիորեն նվազել են, ընդգրկված են Իլոն Մասկը, Ջեֆ Բեզոսը, Մարկ Ցուկերբերգը, Սերգեյ Բրինը և Բեռնար Առնոն։
Հրապարակման մեջ ասվում է, որ Մասկը ամենամեծ վնասն է կրել է՝ կորցնելով 148 մլրդ դոլար։ Միաժամանակ Tesla-ի վաճառքը Գերմանիայում նվազել է ավելի քան 70%-ով, իսկ չինական մատակարարումները նվազել են 50%-ով։
Մեկ այլ հայտնի գործարար և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կորցրել է 29 մլրդ դոլար, իսկ նրա ընկերության բաժնետոմսերը հունվարի 17-ից նվազել են 14%-ով։
Google-ի հիմնադիրներից Սերգեյ Բրինը Թրամփի իշխանության գալուց հետո կորցրել է 22 մլրդ դոլար։
Բացի այդ, Meta-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ցուկերբերգը և LVMH-ի գործադիր տնօրեն Առնոն զգալի փոփոխություններ են տեսել իրենց եկամուտներում՝ յուրաքանչյուրը կորցնելով 5 միլիարդ դոլար:
Ավելի վաղ Forbes ամսագիրը գրել էր, որ ֆոնդային շուկայի փլուզման պատճառով ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի կարողությունը 2024 թվականի դեկտեմբերից նվազել է 116 միլիարդ դոլարով։
Հրատարակության՝ իրական ժամանակում թարմացված տվյալների համաձայն` մարտի 4-ին SpaceX-ի հիմնադրի և Tesla-ի գործադիր տնօրենի կարողությունը նվազել է ևս 7,1 միլիարդ դոլարով՝ կազմելով մոտ 347,7 միլիարդ դոլար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում