Ձերբակալվել է ուկրաինուհին, որը դատապարտվել է 56 երիկամի վաճառքի համար, այդ թվում` հայերի. Reuters

1 Min Read

Լեհ սահմանապահները ձերբակալել են մի ուկրաինուհու, ով Ղազախստանում դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ մարդկային օրգանների առևտրով զբաղվելու և 56 երիկամ վաճառած հանցախմբի անդամ լինելու համար։

35-ամյա կինը ձերբակալվել է Լեհաստանի և Ուկրաինայի միջև երկաթուղային անցումում՝ Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ, ասվում է  հայտարարության մեջ:

Դատախազները չեն հայտնել, թե ինչու կինը Ղազախստանի բանտում չի եղել այն պահին, երբ նրան բերման են ենթարկել տվյալ վայրում։

Նա հետախուզվում էր Ինտերպոլի կողմից 2020 թվականի նոյեմբերից, հայտնել են դատախազները։

Կինը դատապարտվել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորմանը մասնակցելու համար, որը 2017-ից 2019 թվականներին ապօրինի կերպով մարդկանց հյուսվածքներ և օրգաններ է վաճառել սև շուկայում։

Նա նաև դատապարտվել է «Ղազախստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Թաիլանդում 56 տուժած կողմերից ապօրինի երիկամներ ձեռք բերելու» և «կատարված հանցագործությունները եկամտի մշտական ​​աղբյուր դարձնելու» համար։

Մեղադրող կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան մեկշաբաթյա ժամանակավոր կալանք կիրառելու համար, որպեսզի նրան արտահանձնեն Ղազախստան։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով