Տեղի է ունեցել 35 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

1 Min Read

 

Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 11-ին տեղի է ունեցել 35 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։

AMGN36294277 տարբերակիչ ծածկագրով և 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 35 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝  35 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 42․1 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 9.4446%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8.40% է:

Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

-Ավարտ-

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55, ներքին 142 կամ գրել  pr@amx.am հասցեին։

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով