ԱՄՆ-ի խոշորագույն ֆոնդային ինդեքսներն իրենց վատթարագույն անկումն են ապրել 2025 թվականի սկզբից ի վեր այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը չբացառեց տնտեսության անկումը ներմուծման մաքսատուրքերի ներդրման պայմաններում, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով առևտրի տվյալները։
Fox News-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը չի բացառել ԱՄՆ-ի տնտեսության ռեցեսիայի ռիսկերը՝ կապված Չինաստանից, Մեքսիկայից և Կանադայից ներկրվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու պատճառով։
Հարցին, թե արդյոք նա ակնկալում է ռեցեսիա (տնտեսական անկման շրջան) ԱՄՆ-ում 2025 թվականին, Թրամփը պատասխանել է.
«Ես ատում եմ նման բաներ կանխատեսել։ Կա անցումային շրջան, քանի որ այն, ինչ մենք անում ենք, շատ լայնածավալ է» (մեջբերում է Bloomberg-ը): Թրամփն ասել է, որ կառավարությունը «հարստությունը վերադարձնում է Ամերիկա», և դա «մի քիչ ժամանակ կպահանջի»։
Ուոլ Սթրիթը անհանգստացած էր Թրամփի նախազգուշացումով ամերիկացիների համար «մի փոքր շոկի» մասին առևտրային պատերազմներից՝ առանց հստակեցնելու, թե երբ նրանք դրական ազդեցություն կտեսնեն իր սակագնային քաղաքականությունից, նշում է Bloomberg-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում