Քանի՞ կենսաթոշակառու կա ՀՀ-ում. Որքա՞ն է կազմում միջին կենսաթոշակը. 2019-2024թթ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Հայաստանում նկատվում է տնտեսական քաղաքականության իրականացման նոր և ամբողջությամբ «թավշյա» մոտեցում։ Վերջերս աշխատավարձերի ցածր լինելու բողոքին ի պատասխան` իշխանությունները հակադարձեցին այն պատճառաբանությամբ, թե դա պայմանավորված է նրանով, որ նախկիններն աշխատավարձերը  չեն բարձրացրել, և ներկայիս  իշխանությունները որքան էլ վերանայում են, մեկ է, աշխատավարձերը ցանկալի մակարդակին չեն հասնում։

Ստացվում է` հեղափոխական իշխանությունները չեն կարողանում լուծել ցածր աշխատավարձի հիմքում ընկած տարիների ընթացքում ձևավորված խնդիրները։ Այս ամենը վերաբերում է նաև կենսաթոշակներին։

Պետությունը չպետք է հույսը դինի այն ավանդույթի վրա, որ մեծերի մասին հիմնականում հոգ են տանում զավակները։

Մեր ծնողները, տատիկներն ու պապկիները  ՀՀ քաղաքացիներ են և անկախ ընտանեկան ավանդույթներից` պետք է ունենան արժանապատիվ ու ապահով ծերություն։


Եվրոպական ո՞ր երկրներում են ապրում ամենամեծ թվով աշխատող կենսաթոշակառուները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Հետաքրքիր է դիտարկել Հայաստանում 2019-2024թթ․ կենսաթոշակառուների թվաքանակի և  կենսաթոշակի միջին չափի դինամիկան․

Կենսաթոշակառուների թվաքանակը ՀՀ-ում  կայուն կերպով աճել է։ Մասնավորապես, 2024թ․ 2019թ․ համեմատ նրանց թվաքանակն աճել է 7%-ով, իսկ 2024թ․ 2023թ․ համեմատ՝ 5%ով՝ կազմելով 500,505 մարդ։ Միևնույն ժամանակ, կենսաթոշակի միջին չափը 2024թ․ 2019թ․ համեմատ աճել է 23%-ով, իսկ 2024թ․ 2023թ․ համեմատ՝ նվազել է 0․1%-ով՝ կազմելով ֏ 49,567։

Ընդ որում՝ 2024թ․ Երևանում կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 187,863 մարդ, իսկ կենսաթոշակի միջին չափը՝ ֏ 52,395։

Մարզերում կենսաթոշակառուների թվաքանակով առաջատար են Կոտայքը` 45,266 մարդ, Շիրակը՝ 39,684 մարդ և Արարատը՝ 39,855 մարդ։

Կենսաթոշակի ամենաբարձր միջին չափը 2024թ․ դիտվել է Սյունիքի մարզում՝ ֏51,673։

Նկատենք նաև, որ ՀՀ-ում կենսաթոշակների գենդերային խզվածքը կազմում է 4%, ինչը նշակում է, որ տղամարդ թոշակառուների կենսաթոշակն ավելի բարձր է կին կենսաթոշակառուների կենսաթոշակից։

Մասնավորապես, 2024թ․ դրությամբ տղամարդ կենսաթոշակառուների կենսաթոշակի միջին չափը կազմել է ֏ 50,744, իսկ կին կենսաթոշակառուներինը՝ ֏ 48,790։

Երևանում արձանագրվել է կենսաթոշակների գենդերային խազվածքի առավելագույն մակարդակը՝ 8%, իսկ Տավուշի մարզում նվազագույն խզվածքը՝ -2%։

Կենսաթոշակների չնչին տարբերություն է առկա Արագածոտնի մարզում, որտեղ կենսաթոշակների գենդերային խզվածքը կազմում է ընդամենը 0․1%։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով