2025թ.-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

2 Min Read

Երևան, Փետրվարի 10։ Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2025թ.-ի փետրվար ամսվա տվյալները։

Հայաստանի ֆոնդային բորսայում փետրվարին առաջնային աճուրդի հարթակում տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 48․5 մլրդ ՀՀ դրամ, իսկ կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը՝ ավելի քան 1․05 մլրդ ՀՀ դրամի:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը փետրվարին կազմել է մոտ 10․3 մլրդ ՀՀ դրամ։ Առևտրի առկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 63 գործարք:

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի, թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի փետրվար ամսվա շուկայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21%-ով և կազմել է մոտ 595 մլրդ ՀՀ դրամ։

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 10 մլրդ դրամ, որն աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ 131%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 756 գործարք։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 150։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 7․8 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 16%-ով: Փետրվարին կնքվել է 60 ռեպո գործարք։

Բաժնետոմսերի առևտրի ծավալը կազմել է մոտ 69 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ մոտ 449 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 25%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան 34%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 140 գործարք։

Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։

-Ավարտ-


***

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով