Թաիլանդի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) պաշտոնապես ճանաչել է Tether ընկերության USDT ստեյբլքոյնը որպես թույլատրված կրիպտոարժույթ։ Այս որոշումը թույլ կտա USDT-ը ցուցակագրել երկրի կարգավորվող բորսաներում և օգտագործել վճարումների համար։ Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն 2025 թվականի մարտի 16-ից։
SEC-ն ավելի վաղ անցկացրել էր հանրային խորհրդատվություն՝ թվային ակտիվների կարգավորման թարմացման վերաբերյալ, և վերջնական տարբերակը հաստատվել է փետրվարին։ Tether-ում հայտարարել են, որ այս որոշումը կուժեղացնի Թաիլանդի դիրքերը՝ որպես թվային ակտիվների առաջատար տարածաշրջաններից մեկը և կաջակցի երկրի ֆինանսական համակարգի դիվերսիֆիկացիային և արդիականացմանը։
Tether-ը նաև նշել է, որ Թաիլանդը մտնում է աշխարհի լավագույն 20 երկրների շարքում՝ թվային ակտիվների ընդունման մակարդակով, իսկ USDT-ն կազմում է երկրի կրիպտոարժութային առևտրի մոտ 40%-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում