ԱՄՆ բանկերը շտապում են գործարկել իրենց սեփական կրիպտոարժույթները. FT

2 Min Read

ԱՄՆ առաջատար բանկերը սեփական կրիպտոարժույթներն են թողարկում ստեյբլքոյնների «ոսկու տենդի» ֆոնին, ձգտելով գրավել սահմանանց տարածվող վճարումների շուկայի մի մասը, որը, նրանց կարծիքով, արմատապես կփոխվի թվային արժույթների շնորհիվ։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը։

Bank of America-ն նույնպես նախատեսում է թողարկել սեփական կրիպտոարժույթը՝ միանալու համար այնպիսի խոշոր վճարային պրովայդերների, ինչպիսիք են Standard Chartered, PayPal, Revolut և Stripe։ Նրանց նպատակն է մուտք գործել մի շուկա, որտեղ Tether-ը և Circle-ը ունեն գերիշխող դիրք։

Ըստ FT-ի, բանկերի հետաքրքրությունը պայմանավորված է ռեգուլյատորների կողմից ստեյբլքոյնների ընդունման աճող միտումով։ 11:FS fintech խորհրդատվական ընկերության համահիմնադիր Սայմոն Թեյլորն ասում է, որ ձեռնարկատերերը շտապում են, քանի որ վախենում են բաց թողնել ստեյբլքոյնների կարգավորման ոլորտում առաջացող հնարավորությունները։

Այս կրիպտոարժույթը, որի փոխարժեքը պահպանում են կայուն մակարդակի վրա, հատկապես զարգացող շուկաներում մեծ տարածում է գտնում՝ որպես տեղական բանկերին այլընտրանք վճարումների համար։ Այն լայնորեն կիրառվում է հումքային ապրանքների, գյուղատնտեսության և ծովային փոխադրումների ոլորտներում։

Ստեյբլքոյնը կապված է ֆիատային արժույթի հետ և կարելի է գնել կամ վաճառել ֆիքսված փոխարժեքով։ Այս մասնավոր թվային փողերը փաստացի հանդես են գալիս որպես ռեզերվային արժույթի, հիմնականում ամերիկյան դոլարի, մի տեսակ։ Թվային վճարումները թույլ են տալիս գործարարներին և սպառողներին ստանալ կայուն արժույթ բանկային համակարգից դուրս։

Այս պահին աշխարհում շրջանառվում են մոտ $210 միլիարդի ստեյբլքոյններ, որից՝

  • $142 միլիարդը պատկանում է Tether-ին, որը հիմնված է Սալվադորում,
  • $57 միլիարդը՝ Circle-ին (USDT և USDC բրենդերով)՝ ԱՄՆ-ում։

Visa-ի տվյալներով, ստեյբլքոյնների միջոցով կատարվող գործարքների ծավալը հասել է $710 միլիարդի անցած ամսվա ընթացքում՝ $521 միլիարդի դիմաց նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսսենթը նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր է պահել դոլարի գերիշխող դիրքը որպես համաշխարհային պահուստային արժույթ՝ ստեյբլքոյնների միջոցով։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրամանագիր բիթքոյնների ստրատեգիական կրիպտոարժութային ռեզերվ ձևավորելու մասին։ X սոցիալական ցանցում ներդրող Դեյվիդ Սաքսը, որը նշանակվել է նախագահի գիտական-խորհրդատվական կոմիտեի համանախագահ, հայտնել է, որ ռեզերվը կարող է հասնել մոտ 200,000 բիթքոյնի։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով