Tesla-ն Գերմանիայում էլեկտրական մեքենաների գրանցումների քանակով առաջ է անցել Volkswagen-ից

1 Min Read

Tesla-ն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում գրանցված մարտկոցներով մեքենաների քանակով Գերմանիայում առաջատարն է՝ գերազանցելով Volkswagen-ին մոտ 6000 ավտոմեքենայով:

Bloomberg-ի փոխանցմամբ, Tesla-ի էլեկտրական մեքենաների գրանցումները նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են գրեթե 50 %-ով՝ հասնելով 38,500-ի, մինչդեռ Volkswagen-ի մեքենաների գրանցումները նվազել են 40 %-ով՝ մինչև 32,300 միավոր:

Համաշխարհային մասշտաբով Volkswagen խմբի մարտկոցներով մեքենաների ընդհանուր առաքումը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ, աճել է 25 %-ով։

Այնուամենայնիվ, մատակարարման շղթայի խցանումները հատկապես ծանր հարված են հասցրել VW-ին Եվրոպայում, որտեղ ինֆլացիան և էներգակիրների գների աճը նույնպես ազդում են պահանջարկի վրա:

Մինչ Tesla-ն ռեկորդային առաքումներ է իրականացնում ամբողջ աշխարհում, ընկերությունը նաև պայքարում է լոգիստիկ մարտահրավերների դեմ և առաքում է ավելի քիչ, քան վերլուծաբանները սպասում էին երրորդ եռամսյակում:

Կիսվեք այս հոդվածով