Թրամփի ընտանիքի նախագիծը ձեռք է բերել 21 միլիոն դոլարի կրիպտոարժույթ. որո՞նք են դրանք

1 Min Read

Կրիպտոնախագիծը՝ World Liberty Financial (WLF), որը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ընտանիքի հետ, մարտի 5-ին լրացրել է իր պորտֆելը կրիպտոարժույթներով՝ ավելի քան 21,5 միլիոն դոլարի։ Այս մասին հայտնել է CoinDesk-ը։

Ընկերությունը ձեռք է բերել Ethereum (ETH), “փաթեթավորված” բիթքոյն (WBTC) և Movement (MOVE) թոքեններ։ Մասնավորապես՝

  • 4468 ETH՝ մոտ 2238 դոլարով մեկ միավորի համար (ընդհանուր՝ 10 միլիոն դոլար)
  • 110,6 WBTC՝ մոտ 90,4 հազար դոլարով մեկ միավորի համար (ընդհանուր՝ 10 միլիոն դոլար)
  • $3,42 միլիոն MOVE՝ 0,438 դոլարով մեկ միավորի համար (ընդհանուր՝ 1,5 միլիոն դոլար)

Այս տեղեկությունը տրամադրել է Arkham Intelligence վերլուծական հարթակը։

WLF-ն դեռևս չի գործարկվել, սակայն նրա թիմը սկսեց տարբեր կրիպտոարժույթներ գնել 2024 թվականի վերջից։ Ընկերության հաշվեկշռում կան տարբեր ակտիվներ, սակայն դրանցից շատերը ոչ թե գնվել են ընկերության կողմից, այլ ուղղակի ուղարկվել են նրա հասարակական կրիպտո դրամապանակներին՝ այլ նախագծերի կողմից, որոնք փորձում են այս կերպ առաջ մղել իրենց թոքենները։

Նախկինում WLF-ի կողմից ձեռք բերված կրիպտոարժույթների թվում են՝ ETH, WBTC, stETH (ETH-ի վրա հիմնված լիկվիդ ստեյքինգ թոքեն), USDC, USDT, Tron (TRX), Chainlink (LINK), Aave (AAVE) և Ethena (ENA)։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով