Խաղամոլության ծավալները, վարկառուների թիվն ու ավելացող տարերային աղետները․ Շաբաթը՝ թվերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Խաղային ոլորտի շրջանառության տարեկան միջին աճը 50 անգամ ավելի արագ է եղել, քան տնտեսության աճը: Այս մասին են փաստում ՊԵԿ տվյալները: 2024 թ-ին Հայաստանում կատարվել է 7 տրլն 236 մլրդ 490 մլն դրամի կամ 18 մլրդ 248 մլն դոլարի խաղադրույք։

Հայաստանի աշխատող բնակչության շուրջ 63%-ը վարկառու է: 2025թ․ հունվարի վերջի դրությամբ վարկային գիծ է մարում 883,538 անձ:

Ի դեպ, հիփոթեքային վարկեր ունեցող ֆիզիկական անձանց թիվը կազմել է 77,760 անձ։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025թ․ հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ կազմել է 7․1%, իսկ 2024թ․ դեկտեմբերի համեմատ՝ -45․3%։

Հայաստանում ավելանում է տարերային վտանգավոր երևույթների թիվը: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024թ․ գրանցվել է տարերային վտանգավոր երևույթների 660 դեպք։ Դրանք ամենից շատ դիտվել են Վայոց ձորում՝158 միավոր, Սյունիքում՝ 94, Լոռիում 64 միավոր։

ՆԳՆ-ն ամփոփել է անցած  2024թ: 2024 թվականին գրանցվել է

4314  ՃՏՊ

Զոհերի թիվը՝ 333

Վիրավորներ՝ 6116

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով