Վրաստանի և Ադրբեջանի ազգային բանկերը ամրապնդում են համագործակցությունը

1 Min Read

Վրաստանի Ազգային բանկի նախագահ Նատիա Տուրնավան և Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Թալեհ Քազիմովը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը կհեշտացնի բանկերի միջև տեղեկատվության փոխանակումը և կմոտեցնի վճարային համակարգերը։ Այս մասին գրում է վրացական մամուլը։

Հուշագրով կողմերը պայմանավորվում են համագործակցել երկու երկրների ֆինանսական հատվածի կարգավորման և վերահսկողության ոլորտում, ներառյալ գործընկերությունը ֆինանսական տեխնոլոգիաների, դրամավարկային քաղաքականության, վճարային համակարգերի և արժեթղթերի շուկայի ոլորտներում: Հուշագիրը նախատեսում է նաև կողմերի միջև փորձի փոխանակման խթանում և փոխադարձ աջակցության սկզբունքների հիման վրա տեղեկատվության փոխանակում։
Ադրբեջանը Վրաստանի առևտրային գործընկերների տասնյակում է։ 2024 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,6%-ով և կազմել 1,3 մլրդ դոլար։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով