2025թ. տնտեսական աճով առաջատար երկրները. ԱՄՀ կանխատեսումները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Աշխարհում շարունակվում են վերադասավորումները։ Խոշոր տերությունները փորձում են այնպես «բաժանել» աշխարհը, որ հնարավորինս կարողանան շահեկան դիրքեր գրավել։ Այս գործընթացները, անշուշտ, իրականացվում են այլ ժողովուրդների հաշվին։ 

 Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա ռազմուժից զատ, գովաբանվում են նաև սեփական տնտեսությունները։ Զարմանալի է, երբ դրա մասին խոսում են ԵՄ ներկայացուցիչները, որոնք շեղվել են ազատ առևտրի, սեփականության իրավունքի պաշտպանության և տնտեսական արդյունավետության սկզբունքներից։

Եվրոպան կկորցնի իր տնտեսական ազդեցիկությունն ու հնարավորությունները, եթե շարունակի կիրառել ռազմավարություն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ ներսում դեռևս բանականությամբ շարժվող պետությունների դեմ։

Տնտեսական արդյունավետության տեսանկյունից կարելի է ուսումնասիրել խոշոր տնտեսություններում ՀՆԱ-ի  փոփոխությունները (գնաճով ճշգրտված) 2025թ․ 2015թ․ համեմատ`ըստ ԱՄՀ-ի։ 2025թ․ տվյալները կանխատեսումներ են․

Վիճակագրական տվյալների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ 2025թ․-ին 2015թ․ համեմատ  Ճապոնիայի և Բրազիլիայի տնտեսությններն աճելու են համապատասխանաբար 6%-ով և 8%-ով։

Մեծ Բրիտանիայի տնտեսությունն աճելու է 14%-ով, իսկ ԵՄ առաջատարներ համարվող Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի տնտեսությունները` համապատասխանաբար 10%-ով, 12%-ով և 11%-ով։

Ռուսաստանի տնտեսությունը, ըստ ԱՄՀ-ի կողմից կանխատեսվող ցուցանիշների, 2025թ․-ին  2015թ․ համեմատ ևս կաճի` 15%-ով։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա տնտեսության աճը կազմելու է 28%։

Առաջատարներ են լինելու Հնդկաստանը, որի տնտեսությունն աճելու է 77%-ով, Չինաստանը, որն ապահովելու է 74% աճ և Թուրքիան՝ 59% աճով։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով