Ի՞նչ մակարդակում է հաստատվել ՀՀ սուվերեն վարկանիշը. պատկերը` հարևան երկրներում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Ինչպես գիտենք, աշխարհում գործում են վարկանիշավորման տարատեսակ հեղինակավոր գործակալություններ՝ Fitch-ը, Standard & Poor’s-ը, Moody’s-ը և այլն։ Միջազգային փորձագետները տարբեր երկրների տնտեսություններն ուսումնասիրում են  տարբեր դիտանկյուններից, և ըստ համապատասխան չափորոշիչների` տալիս հստակ վարկանիշ։ Իսկ դա իր հերթին կարևոր ազդակ է դառնում ներդրողների համար՝ ապագա գործարքների հարցում կողմնորոշվելու համար։

Վարկանշավորման համար Հայաստանը ևս այս ընկերություններին հսկայական գումարներ է տալիս, և դրանց արձանագրած վարկանիշները հաշվի են առնվում ՀՀ տնտեսական  քաղաքականությունում։


Տնտեսական ակտիվության ցուցանիշը կտրուկ նվազել է. Տոնական օրերի կրճատումը չի բարելավել տնտեսության վիճակը. Հունվարը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


 Այս առումով Հայաստանում և նրա սահմանակից երկրներում  վարկանշային գնահատականները բաշխված են հետևյալ կերպ․

Fitch-ի գնահատականներով` Հայաստանի սուվերեն վարկանիշը 2025թ․ հունվարի դրությամբ գտնվում է «BB-» մակարդակում` առանց փոփոխվելու հեռանկարի։

Նկատենք, որ 2024թ․ հունվարի 1-ին ևս Հայաստանին տրվել է նույն գնահատականը։ Հայաստանի հետ «մեկ նավակում» է հայտնվել Թուրքիան` «BB-» արդյունքով, որի փոփոխման հավանականությունը ապագայում գնահատվել է խիստ փոքր։ Այս իրավիճակը թուրքական տնտեսության համար խիստ մտահոգիչ է։

Վրաստանում վարկանիշը տվել է Scope գործակալությունը, որը 2025թ․ հունվարին սահմանել է «BB» մակարդակը՝ հետագայում  նվազեցման հեռանկարներով։

Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի,  Ռուսաստանի և Բելառուսի մասով տվյալները հին են։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Fitch-ը 2025թ․ հունվարին վարկանիշը հաստատել է «BBB-» մակարդակում` ապագայում առանց փոփոխության կանխատեսման։


Որքա՞ն են կազմել բանկային քարտերով գործարքների ծավալները ՀՀ-ում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


  • Փաստացի, չնայած իշխանությունների կողմից վարվող «չափազանց արդյունավետ» տնտեսական քաղաքականությանը, արդյունքները  տեսանելի և շոշափելի չեն ոչ միայն հայ հանրության, այլև միջազգային հեղինակավոր կառույցների համար։ 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով