Ռուսաստանը և Բելառուսը նախատեսում են սինքրոնացնել թվային ռուբլին

1 Min Read

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ներկայացրել են Ռուսաստանի հետ համագործակցության հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ թվային արժույթների ինտեգրումը։ Այս հարցը քննարկվել է ռուսական անօդաչու ավիացիոն համակարգերի ցուցահանդեսին կատարած  նրա այցի ընթացքում, հայտնում է «ԲելՏԱ»-ն։

Բելառուսի նախագահի վարչակազմի ղեկավար Դմիտրի Կրուտոյը և Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը Լուկաշենկոյին զեկուցել են հիմնական գործընկերության ոլորտների մասին։ Դրանց թվում է նաև թվային բելառուսական և թվային ռուսական ռուբլիների սինքրոնացման ծրագիրը։

«Պետք է սինխրոնացնել և միասին աշխատել, որպեսզի թվային բելառուսական և թվային ռուսական ռուբլիների միջև կապը կառուցվի պատշաճ մակարդակով», — հայտարարել է Օրեշկինը։

Բելառուսում արդեն ընդունվել է թվային բելառուսական ռուբլու հայեցակարգը՝ մինչև 2026 թվականը կիրառման ճանապարհային քարտեզով: ՌԴ Կենտրոնական բանկը վերջերս հայտարարել է, որ որոշել է հետաձգել թվային ռուբլու լայնածավալ ներդրումը, որը նախատեսվում էր սկսել 2025 թվականի հուլիսի 1-ից։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով