Ո՞վ կտիրանա Ուկրաինայի հազվագյուտ մետաղներին. Որքա՞ն են գնահատվում երկրի հանքային ռեսուրսները

2 Min Read

ԵՄ-ԱՄՆ և Կոլեկտիվ Արևմուտք-ԱՄՆ հարաբերությունները շրջադարձային փոփոխությունների են ենթարկվում։ ԱՄՆ-ԵՄ առևտրային պատերազմի հիմքում Թրամփի այն համոզմունքն է, որ եվրոպացիները սովորել են ապրել ԱՄՆ հարկատուների հաշվին։ Տարիներ շարունակ եվրոպական արտադրանքը մեծ ծավալներով հասել է ԱՄՆ, իսկ ամերիկյան ապրանքները չեն գտել իրենց տեղը եվրոպական շուկայում։

Ըստ Թրամփի` եվրոպացիներն ավելի շատ գումարներ են ծախսել Ռուսաստանից նավթ և գազ գնելու համար, քան կներդնեին ռուս-ուկրաինական հակամարտության վրա։ Ամերիկյան նոր իշխանությունները գործում են միանգամայն այլ տնտեսական կողմնացույցով, որը ենթադրում է, որ առաջին տեղում պետք է լինեն ԱՄՆ-ի շահերը։

Բացի այդ՝ ԱՄՆ-ն չի ցանկանում հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի նման գերտերության հետ։ Թրամփը սկսել է բանակցությունները հակամարտող կողմերի հետ և առաջին հերթին Ուկրաինային առաջարկում է կնքել հազվագյուտ հանածո մետաղների  մասին պայմանագիրը, որը թույլ կտա ԱՄՆ-ին հետ բերել անվերջանալի պատերազմի վրա ծախսված գումարները, իսկ Ուկրաինային կտա անվտանգության երաշխիքներ։

Ուկրաինական աղբյուրների պդմամբ՝ երկիրն իսկական հազվագյուտ մետաղների և արժեքավոր հանքանյութերի հսկայական պահուստ է. ներկայացնում ենք իրենց գնահատականները․

Պարզվում է՝ Ոկրաինայում է գտնվում տիտանի համաշխարհային պաշարների 7%-ը, ածխածնի պաշարների՝ 4%-ը, և ուրանի պաշարների՝ 2%-ը։ Ցավոք, Ռուսաստանի տիրապետության տակ են անցել Ուկրաինայում լիթիումի և այլ հանածոների հսկայական պաշարներ, որոնք հնարավոր կլիներ պահպանել, եթե անիրատեսական Զելենսկին և ԵՄ իր աջակիցները մի փոքր ավելի իրատես լինեին։

Հաշվարկերը ցույց են տալիս, որ Ուկրաինային են պատկանում աշխարհի հազվագյուտ հանքային ռեսուրսների պաշարների 5%-ը, որոնց  արժեքը կազմում է $15 տրլն:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով