Ճանապարհատրանսպորտային պատահարները (ՃՏՊ) Հայաստանում դարձել են սովորական երևույթ։ ՃՏՊ-ները ոչ միայն վարորդների ոչ պրոֆեսիոնալ վարման հետեւանքն են, այլև ճանապարհների և համապատասխան ենթակառուցվածքների ներկայիս վիճակը։
Հայաստանում ՃՏՊ-ների թվաքանակը 2024թ․ կազմել է 4,314 միավոր։
Զոհերի թվաքանակը կազմել է 333 մարդ, իսկ վիրավորներինը՝ 6,116։
Այս ցուցանիշների մասով որոշակիություն մտցնելու համար դիտարկենք ՃՏՊ-ների, դրանց արդյունքում զոհերի ու վիրավորների թվաքանակի փոփոխությունը ոչ միայն 2024թ․ 2023թ․ համեմատ, այլ նաև 2023թ․ 2022թ․ և 2022թ․ 2021թ․ համեմատ․
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024թ․ 2023թ․ և 2022թ․ 2021թ․ համեմատ ՃՏՊ-ների թվաքանակի անկումը կազմել է 6%, իսկ 2023թ․ 2022թ․ համեմատ դիտվել է ՃՏՊ-ների աճ `7%։
2024թ․ 2023թ․ համեմատ ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թվաքանակը նվազել է 12%-ով, իսկ վիրավորներինը՝ 6%-ով։
2024թ․ ամենաշատ ՃՏՊ-ներն արձանագրվել են մայրաքաղաքում՝ 1,649 միավոր։ Վերջինս 2024թ․ 2023թ․ համեմատ նվազել է 15%-ով։
2024թ․ 2023թ․ համեմատ ՃՏՊ-ների ամենամեծ աճն արձանագրվել է Արմավիրի մարզում, որտեղ դրանց թվաքանակը կազմել է 365 միավոր։
ՃՏՊ-ների ամենամեծ անկումը՝ 23%-ով, 2024թ․ 2023թ․ համեմատ դիտվել է Վայոց ձորի մարզում, որտեղ դրանց թվաքանակը կազմել է ընդամենը 73 միավոր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում