Ամերիկյան BlackRock-ը` Պանամայի նավահանգիստների նոր սեփականատեր. WSJ

1 Min Read

Ներդրողների կոնսորցիումը՝ BlackRock-ի գլխավորությամբ, պայմանավորվել է CK Hutchison-ից մոտ $23 մլրդ-ով ձեռք բերել Պանամայի ջրանցքի երկու ծայրերում գտնվող նավահանգիստների բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Այս գործարքով ռազմավարական նշանակության նավահանգիստների վերահսկողությունը կփոխանցվի ամերիկյան կորպորացիային՝ փոխարինելով ներկայիս սեփականատիրոջը՝ Հոնկոնգյան CK Hutchison-ին։

Չնայած Պանամայի ջրանցքն ինքնին վերահսկվում է Պանամայի կողմից` օտարերկրյա ընկերություններին պատկանող նավահանգիստները նախկինում սպառնալիք էին ճանաչվել Թրամփի վարչակազմի կողմից:

 Չինաստանին է պատկանում Պանամայի ջրանցքը, իսկ մենք այն Չինաստանին չէինք փոխանցել։ 

Այս մասին Թրամփը նշել է իր երդմնակալության խոսքում՝ վկայակոչելով 1977 թվականի պայմանագիրը, որով ԱՄՆ-ն ջրանցքի վերահսկողությունը փոխանցել է Պանամային:

Չինաստանը, ԱՄՆ-ի պնդմամբ, կարող է ջրանցքն օգտագործել ռազմական նպատակներով, այդ թվում՝ նավերի տեղաշարժին հետեւելու համար: Սակայն Պանամայի իշխանությունները և ամերիկացի մի քանի նախկին ռազմական պաշտոնյաներ պնդում են, որ չինական օբյեկտները ռազմական սպառնալիք չեն ներկայացնում և չեն խախտում ջրանցքի չեզոքությունը:

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով