Ալեքսիս Օհանյանը միացել է TikTok-ի ամերիկյան ակտիվները գնելու միլիարդատեր ՄըքՔորթի հայտին

1 Min Read

Reuters-ը գրում է, որ «Reddit»-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը միացել է  TikTok-ի գործառույթներն ԱՄՆ-ում ձեռք բերելու Los Angeles Dodgers-ի նախկին սեփականատեր և միլիարդատեր Ֆրենք ՄըքՔորթի հայտին։

ՄըքՔորթը նշել է, որ Օհանյանը կարող է առաջ մղել Project Liberty-ի հայտը՝ գնելու համար TikTok-ի ամերիկյան ակտիվները, և նախատեսում է գործարկել տեխնոլոգիայով աշխատող հավելված, որը օգտատերերին հնարավորություն կտա վերահսկել, թե ինչպես են իրենց տվյալներըն օգտագործվում և համօգտագործվում:

Օհանյանը հայտնել է, որ ուրախ է նախագծի վրա աշխատելու և մարդկանց անձնական տվյալների վրա ավելի շատ վերահսկողություն սահմանելու և այն ավելի անվտանգ դարձնելու համար:

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով